Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մենք ողջունում ենք նրանց սերիալային հավաքները կոնյակի գործարանում»

«Մենք ողջունում ենք նրանց սերիալային հավաքները կոնյակի  գործարանում»
14.03.2014 | 00:27

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Հայտարարության ժամին ԲՀԿ խմբակցության անդամները նշեցին, որ իշխանությունը ջղաձգվում է, խուճապի մեջ է ԲՀԿ-ի շուրջ ստեղծված կոնսոլիդացիայից: Որպես ԲՀԿ-ի «գծով մասնագիտացած» պատգամավոր, կիմանաք` իշխանությունը շա՞տ է խուճապահար:
-Իմ կամ իմ գործընկերներից մեկի մոտ տեսնո՞ւմ եք ջղաձգումներ: Նույնը` խուճապի հետ կապված: Մենք ողջունում ենք նրանց սերիալային հավաքները կոնյակի գործարանում: Շատ ենք կարևորում, թող հավաքվեն, քննարկեն, լուծումներ առաջարկեն:
-Դուք այդ լուծումները հաշվի կառնե՞ք:
-Թող առաջարկեն: Ամեն դեպքում, որևէ խնդիր չկա: Նման հարցադրումներ անողներն էլ են իրենք, որ իբր խուճապի, տագնապի մեջ ենք: Նման բան չկա: Շատ կառուցողական աշխատանքի մեջ ենք, նույն ոճով շարունակելու ենք իրականացնել նախանշած ծրագրերը: Առավել ևս, որ որոշ առաջնորդներ սկսել են հասկանալ ու արտաբերել «կոնսոլիդացիա» բառը։ Եթե այսպես շարունակվի, նրանց բառապաշարը կհամալրվի բազմաթիվ տերմիններով՝ «հաշտություն», «կոնսենսուս», «կոորդինացիա», «պլյուրալիզմ» և այլն։ Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում առաջընթացն ակնհայտ է, գուցե ձևավորվի այն ընդդիմությունը, որը կկարողանա ստիպել իշխանություններին է՛լ ավելի արդյունավետ աշխատել։


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ